Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Exclusive. «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան` Վանշի կերպարի, Հայաստանում աշխատելու եւ հայ կանանց մասին

NEWS.am STYLE-ը գրում է.

Բոլիվուդյան՝ «Մերժվածը» հետռուստասերիալը հայ հեռուստադիտողի ամենասիրելի նախագծերից է դարձել, իսկ այնտեղի հերոսներին քննարկում են ամենուր` տանը, դրսում, համացանցում, աշխատավայրում… Այդ է պատճառը, որ NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում ֆիլմի դերասաններին, սակայն այսօրվա մեր անակնկալը առանձնահատուկ է եւ այն հատկապես կհետաքրքրի հեռուստասերիալում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի երկրպագուներին: Մեզ հաջողվեց կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր թեմաների` Վանշի կերպարի, «Մերժվածը» հեռուստասերիալի, Հայաստանի, հայ երկրպագուների եւ հայ կանանց մասին: Ի դեպ, դերասանն անակնկալ ունի հայաստանյան երկրպագուների համար: Մանրամասներն ընթերցեք ստորեւ.

-Ռոհիտ, գիտեմ, որ Ձեր կարիերան սկսել եք որպես մոդել, իսկ այսօր Բոլիվուդի ամենահայտնի ու պահանջված դերասաններից եք: Ի սկզբանե դերասան դառնալու մտադրություն ունեի՞ք:

-Այո, ես սկսել եմ որպես մոդել` աշխատելով մի շարք հայտնի բրենդների հետ, սակայն, ինչ խոսք, իմ իրական երազանքը դերասան դառնալն էր: Ես գիտեի, որ մոդելինգը ուղի կհարթի ինձ համար դեպի սերիալային աշխարհ: Այդ է պատճառը, որ ես զբաղվեցի մոդելինգով, իսկ հետո սկսեցի աշխատել դերասանության վրա: Շնորհակալ եմ Աստծուն, որ վերջին տարիների ընթացքում ինձ բաժին են հասնում շատ կարեւոր դերեր, որոնց համար մարդիկ ինձ սիրում են:

-Դուք շատ հեռուստասերիալներում եւ ֆիլմերում եք նկարահանվել, բայց աշխարհի տարբեր ծայրերում Ձեզ ավելի շատ ճանաչրում են որպես «Մերժվածը» հեռուստասերիալի Վանշ: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այդ կերպարի հաջողության գաղտնիքը:

-Ես եւ համաձայն եմ ասվածի հետ, եւ ոչ այնքան…Մարդիկ ինձ շատ հեռուստասերիալներում են տեսել, բայց, այո, Վանշը դարձել է իմ հոմանիշը, եւ մարդիկ Հայաստանում ինձ գիտեն որպես Վանշ: Իսկ Հնդկաստանում ինձ շատ ուրիշ դերերով են ճանաչում: Բացի սերիալներից` նաեւ ֆիլմերում եմ նկարահանվում: Օրինակ` Singh VS Kaur ֆիլմը շատ մեծ արձագանք ունեցավ, թեեւ ես այնտեղ բացասական կերպար էի մարմնավորում: Ընկերներս ու մտերիմներս գիտեն նաեւ իմ հումորային կողմերը: Դրա շնորհիվ ինձ առաջարկել են նկարահանվել Men will be Men կատակերգությունում: Ես միշտ փորձում եմ կերտել տարբեր դերեր:

-Շատ մարդկանց գիտեմ, ովքեր տխրել էին, երբ Վանշը հեռուստասերիալում մահացավ… Ինչպե՞ս կարողացաք այդքան կարճ ժամանակահատվածում գերել միլիոնավոր հեռուստադիտղների սրտեր:

-(Ծիծաղում է): Այո, Վանշը կարեւոր մարդ էր ոչ միայն հեռուստադիտողների, այլեւ ինձ համար: Նա կոտրեց այն կարծրատիպը, թե եթե դու չարագործ ես, ուրեմն պետք է հենց այդպիսին էլ մահանաս:

Իմ կերպարը բացասական էր, նա թմրամոլ էր: Ես Մումբայի տարբեր հատվածներում եմ եղել, որպեսզի ծանոթանամ թմրամոլների հետ, հասկանամ նրանց: Հետո այդ փորձը ես կիրառեցի իմ խաղի մեջ, որպեսզի այն դարձնեմ ավելի իրական: Իսկ հետո Իչան փոխեց Վանշին` նրան ավելի դրական դարձնելով: Իմ կերպարը բազմակողմանի էր… նա գիտեր ատել, բարկանալ, սիրել եւ հոգ տանել: Իսկ նրա վաղաժամ մահը սցենարով էր նախատեսված: Միգուցե, ռեժիսորն ինձ չէր սիրում եւ ցանկանում էր շուտ ազատվել ինձանից: Սա, իհարկե, կատակ է: Ճիշտ է` հեռուստասերիալում իմ կերպարը մահացավ, բայց նա ապրեց հազարավոր սրտերում: Դա ինձ համար ավելի կարեւոր է:

-Իրականում Դուք, կարծես թե, նման չեք Վանշին: Դուք շատ դրական եք: Հե՞շտ էր այդքան բացասական մարդու մարմնավորելը:

-(Ծիծաղում է): Դե լավ, արդարացի չէ նրան այդքան վատը համարելը: Նա դրական կողմեր էլ ուներ: Նա շատ էր սիրում Իչային, հոգ էր տանում նրա մասին, պաշտպանում էր նրան: Այսինքն` չի կարելի ասել, թե նա անսիրտ էր: Մարդիկ երեւի կարծում են` հեշտ է բացասական կերպար խաղալը, բայց դա այդպես չէ: Դու պետք է ներկայացնես մեկին, որն ընդհանրապես քեզ նման չէ եւ ստիպված պետք է բոլորից շատ փորձեր անես: Ինձ դուր էր գալիս Վանշի պարզությունը, անկեղծությունը եւ նրա պայքարը` խավարի դեմ:

-Իսկ ընդհանրություններ ունե՞ք նրա հետ:

-Այո, նախ` մենք արտաքնապես ենք նման, բացի դա` ես էլ եմ կյանքում շատ դժվարությունների միջով անցնում, որոնք ստիպված եմ հաղթահարել: Վանշի պես՝ ես էլ երբեք չեմ հանձնվում:

-Կցանկանայի՞ք, որ Ձեր երեխաներն էլ շարունակեին Ձեր ուղին (Ռոհիտը երկու երեխա ունի):

-Անկեղծ ասած` երբեք չեմ մտածել այդ ուղղությամբ: Իմ ծնողներն իրենց կամքը ինձ չեն պարտադրել, ես էլ չեմ ստիպի ինչ-որ բան իմ երեխաներին: Այդ որոշումը նրանք պետք է կայացնեն, իսկ ես եւ իմ կինը միշտ պատրաստ ենք նրանց աջակցել:

-Գիտեի՞ք, որ այսքան հայտնի եք Հայաստանում: Հայ ընկերներ ունե՞ք:

-Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամությունը պատմությունից է գալիս: Մեր երկու ազգերը միշտ էլ բարեկամներ են եղել: Այս փաստն, իհարկե, ինձ միշտ հայտնի էր, բայց այն, որ ես այդքան ճանաչված եմ Հայաստանում, չգիտեի…Ես այնքան շնորհակալ եմ բոլորից: Այո, Հայաստանում ունեմ ընկերներ: Նույնիսկ PR մենեջեր ունեմ այդտեղ, որի հետ ծրագիր ենք քննարկում Հայաստանում աշխատելու վերաբերյալ: Այնպես որ` միգուցե ինձ այստեղի նախագծերում էլ տեսնեք:

Ռոհիտն ու Վարդան Սարգսյանը, որն, ի դեպ, նկարահանում է ունեցել դերասանի հետ

-Ի՞նչ կմաղթեք Ձեր հայ երկրպագուներին:

-Ուզում եմ ասել` շարունակեք դիտել «Մերժվածը» հեռուստասերիալն ու սիրել մեզ ու Հնդկաստանը:

-Ռոհիտ, Հայաստանում այս օրերին կանանց մեկամսյակն են տոնում: Համոզված եմ` շատ հայ կանայք եւ աղջիկներ շնորհավորանք կցանկանային ստանալ հենց Ձեզանից:

-Այնքան ուրախ եմ, որ Հայաստանում ուղիղ մեկ ամիս նշում են կանանց տոնը: Կարծում եմ` նրանց համար ամեն օրը պետք է տոն լինի: Կանայք իմ կյանքում միշտ մեծ տեղ են զբաղեցրել` մայրս, կինս, այժմ նաեւ` դուստրս:

Հայ կանանց ուզում եմ մաղթել, որ ամրապնդեն իրենց կյանքը, ավելի կայանան իրենց գործում եւ հավատան սեփական ուժերին, որովհետեւ նրանք բոլորն էլ կարեւոր են: Շարունակեք սիրել ձեր շրջապատում բոլորին, որովհետեւ ձեր ուժը ձեր հոգատարության մեջ է:

Սյունե Առաքելյան

NEWS.am STYLE

Լավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է