Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցեն 3 մարզիկ
ՍպորտԹաեքվոնդոյի Հայաստանի Մ 21 տարեկանների ազգային թիմը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 58 կգ քաշային Ալբերտ Հովհաննիսյանը, 58 կգ Գարեգին Մախմուրյանը, 68 կգ Հենրիկ Բադալյանը: Թիմը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա մեկնեց Զորայր Մեքինյանի գլխավորությամբ:
Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 6-ին և կավարտվի ապրիլի 9-ին: