Հեծանվորդ Մհեր Մկրտչյանը մարզումների կվերադառնա 15 օրից
ՍպորտՀեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Մհեր Մկրտչյանը վնասվածքի պատճառով մարզումների կվերադառնա 15 օրից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավորմարզիչ Արմեն Գյոզալյանը: «Մրցման ժամանակ ընկել է, պատռվածքներ ունի: Հիվանդանոցում նկարել են` հիմա արդեն ամեն ինչ նորմալ է: Թեթև վնասվածքներ ունի, բայց մարզումները կվերսկսի 10-15 օրից»,-ասաց Գյոզալյանը:
Մհեր Մկրտչյանը հանդես է գալիս ֆրանսիական «Շարվե Շավանե» ակումբի կազմում: