Ծրագրավորման դասընթացներ զորացրված երիտասարդների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար
ՀասարակությունԶորացրված երիտասարդների ու և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է կազմակերպել վեբ-ծրագրավորման 6 ամսյա անվճար դասընթացներ:
Ինչպես տեղեկացրեց ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը, ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, դիսկրետ մ աթեմատիկա, ալգորիթմների տեսություն, Photoshop առարկաներից:
«Գնալով ՏՏ ոլորտը ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով. հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,-նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:
«Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սևան Ամիրյանի խոսքերով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է իրենց առջև դրված նպատակին հասնելու համար:
«Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնել իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում», - նշում է Սևան Ամիրյանսը: