Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները, որոնք տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: