Փրկարարներն Ռյա Թազա գյուղի մոտ ավտոմեքենա են դուրս բերել ձյան արգելափակումից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 4-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, փրկարարները «Ճլի գյոլ» կոչվող տարածքում արգելափակումից դուրս են բերել «Lexus» մակնիշի 34 DN 779 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Ն.) ավտոմեքենան: