Էնրիկե. Մեսսիի որակազրկումը մեզ օգուտ է տվել
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ «Վալենսիայի» հետ խաղում «կապտանռնագույնների» հարձակվող Լիոնել Մեսսիի ստացած 5-րդ դեղին քարտն ավելի շատ օգուտ է տվել արգենտինացուն:
Վերջինս ստիպված է եղել բաց թողնել «Գրանադայի» հետ հանդիպումը (4:1):
«Մենք միշտ հետևում ենք, թե ով որքան է խաղում: Մեսսին բաց թողեց «Գրանադայի» հետ հանդիպումը որակազրկման պատճառով:
Սակայն հաշվի առնելով խաղային օրացույցի խտությունը, ես կասեի, որ այդ փոքրիկ դադարն օգուտ կտա Լիոնելին»,- իսպանացի մասնագետի խոսքն է մեջբերում Sportskeeda.com-ը: