«Մանչեսթեր Յունայթեդ»-ը խուսափեց պարտությունից
ՍպորտՖուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Օլդ Տրաֆորդ մարզադաշտում հյուրընկալել էր «Էվերտոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջինը խաղի հաշիվը բացեցին «Էվերտոն»-ի ֆուտբոլիստները: Խաղի 22-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարպասը գրավեց Ֆիլ Ջագիելկան: Սակայն խաղակեսի վերջին ավելացված րոպեին «Էվերտոն»-ի ֆուտբոլիստները խախտեցին կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Զլատան Իբրահիմովիչը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն ապրիլի 9-ին: