Մոուրինյոն պատմել է, թե ինչու էր Հենրիխ Մխիթարյանին թողել պահեստայինների նստարանին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինողների թվում թողել «Էվերտոնի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում, որն ավարտվել էր 1:1 հաշվով:
«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի ելույթը նախորդ խաղում: Ինչ վերաբերում է Պոգբային, նա պատրաստ չէր խաղալ մեկնարկային րոպեներից, բայց ուրախ էի նրան տեսնել պահեստայինների նստարանին»,- մարզիչի խոսքը փոխանցում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում դաշտի տերերը պարտությունից փրկվել էին ավելացված ժամանակում, իսկ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին: Նախորդ խաղում Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել «Վեստ Բրոմվիչի» դեմ եւ փոխարինվել 74-րդ րոպեին: