«Արմենիա» ԲԿ-ում երկու օրական նորածին է մահացել
Հասարակություն«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը երկու օրական նորածին է մահացել: Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ նորածնի մահվան վերաբերյալ ահազանգ են ստացել. «Նորածնի հոր կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Արմենիա» ԲԿ-ի ծննդատան բժշկուհու կողմից սխալ բուժում կատարելու հետևանքով ապրիլի 2-ին ծնված իր որդին երկու օր անց մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն»: