Հայ շախմատիստները կրկին հաղթանակներ են տարել Դուբայի մրցաշարում
ՍպորտԴուբայի բաց մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում հաղթանակներ տարան Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Քոթանջյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Էդուարդ Հակոբյանը, պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Հակոբյանը, Սարգսյանը և Քոթանջյանն ունեն 2-ական միավոր և առաջատարների թվում են: