Հայաստանը 5 մարզիկ կունենա ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՀայաստանի ձյուդոյի հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ ԱրմենՆազարյանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ):
Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվի Լեհաստանում ապրիլի 20-23-ը: