«Լեսթերի» մարզիչը կրկնել է Անչելոտիի ու Գվարդիոլայի ցուցանիշը
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Լեսթերը», Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում 2:0 հաշվով հաղթելով «Սանդերլենդին», առաջնությունում 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել անգլիացի մասնագետ Կրեյգ Շեքսպիրի նշանակումից հետո:
Շեքսպիրը երրորդ մարզիչն է, որը Պրեմյեր լիգայում մեկնարկում է 5 անընդմեջ հաղթանակներով: 2009-ին «Չելսիի» հետ նման ցուցանիշ գրանցել էր Կարլո Անչելոտին, իսկ 2016-ին՝ «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ Կրեյգ Շեքսպիրը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը զբաղեցնելու է «Լեսթերի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Նա փոխարինել էր իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանյերիին, որի հեռացումից հետո լեսթերցիները 6 անընդմեջ հաղթանակ են տարել բոլոր մրցաշարերում: Կրեյգ Շեքսպիրը «Լեսթերի» մարզչական շտաբում աշխատում է 2011 թվականից: Նա նաեւ Ռանյերիի օգնականն էր: