Բեյլը, Ռոնալդուն ու Կրոսը չեն մասնակցի «Լեգանեսի» դեմ խաղին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն, Գարեթ Բեյլն ու Տոնի Կրոսը չեն մասնակցի «Լեգանեսի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի խաղին, գրում է AS-ը։
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է թիմի առաջատարներին հանգստանալու հնարավորություն տալ Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ հաջորդ տուրի խաղից ու Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունից առաջ։
«Լեգանես» - «Ռեալ» խաղը կկայանա ապրիլի 5-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23։30-ին։ Ապրիլի 8-ին մադրիդցիները հյուրընկալվելու են «Աթլետիկոյին», իսկ 4 օր անց Գերմանիայում մրցելու են «Բավարիայի» հետ։