Ձյուդոյի հավաքականը Ռուսաստանի թիմի հետ համատեղ հավաք կանցկացնի Սոչիում
ՍպորտՁյուդոյի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում:
Այս մասին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը: «Հավաքին կմասնակցեն այն մարզիկները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը և երկու մարզիկ ևս, ովքեր կօգնեն նրանց նախապատրաստվել: Հավաքին կմասնակցի նաև Ռուսաստանի թիմը»,-ասաց Նազարյանը: Թիմը հավաքի կմեկնի ապրիլի 8-ին:
Հայաստանի ձյուդոյի հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ): Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվի Լեհաստանում ապրիլի 20-23-ը: