Սիրիայից Հայաստան վերջին եռամսյակում 30 մարդ է եկել
ՀասարակությունՍփյուռքի նախարարություն իրենց խնդիրներով վերջին եռամսյակում 362 սիրիահայ է դիմել: Նրանցից 270-ը դիմել են առողջապահութjան հարցերով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց, որ Սիրիայից Հայաստան վերջին եռամսյակում 30 մարդ է եկել:
«Սիրիահայերին շարունակում են մտահոգել կեցության, աշխատանքի խնդիրները: Տարեկան փո խհատուցվում է 600-800 սիրիահայի բնակվարձը: Աշխատանքի առումով մեր հայրենակիցներին մտահոգում է աշխատավարձը»,-ասաց նա:
Հրանուշ Հակոբյանի խոսքով` ամբողջապես լուծված կարելի է համարել սիրիահայերի կրթության խնդիրը:
«Արդեն իսկ լուծված է դիպլոմների ճանաչման խնդիրը, ուսումն էլ անվճար է»,- հավելեց նախարարը: