Մեղրիի տարածաշրջանի Վարդավառ գյուղում է 1.5 հա անտառածածկ տարածք է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 5-ին, ժամը 15.11-ին ահազանգ է ստացել, որ Մեղրիի տարածաշրջանի Վարդավառ գյուղում այրվում է անտառածածկ տարածք՝ 1.5 հա:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից՝ զինծառայողներ և քաղաքացիներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15-ին, մարվել՝ 18:21-ին: Այրվել է 1.5 հա անտառածածկ տարածք: