Մեկ օրում գրանցված 4 ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 4 մարդ
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 3-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 8, խարդախության 5 և յուրացման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: