Քաղաքացին կամավոր հրացան և 139 փամփուշտ է հանձնել
ՀասարակությունՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 11.30-ին, 1958 թ. ծնված Ռոբերտ Ու.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 9 և 5,45 մմ տրամաչափի 130 փամփուշտ: