Արամ Հակոբյանը և Արա Նիգոյանը միացել են «Բանանց»-ի մարզչական շտաբին
ՍպորտՎերջնականապես ձևավորվել է «Բանանցի» մարզչական շտաբը՝ Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
«Բանանց»-ի հիմնական կազմի մարզչական շտաբին են միացել Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: Երկու մարզիչն էլ վերջին շրջանում աշխատում էին «Բանանց»-ի համակարգում՝ մարզելով ման կապատանեկան թիմեր:
Ե՛վ Արամ Հակոբյանը, և՛ Արա Նիգոյանը իրենց ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես են եկել «Բանանց»-ի կազմում: Արա Նիգոյանը «Բանանց»-ի գույները պաշտպանել է 1992-ից 1994 թվականներին՝ Հայաստանի առաջնության 77 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Արամ Հակոբյանը դադարներով «Բանանց»-ում հանդես է եկել 2003-ից 2008 թվականների ժամանակահատվածում՝ առաջնության 94 խաղում դառնալով 62 գոլի հեղինակ, ինչը արդյունավետության լավագույն ցուցանիշն է «Բանանց»-ի պատմության ընթացքում:
Այսպիսով «Բանանց»-ի մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, մարզիչներ Մանուկ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: