Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.57%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 50.86 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.53%-ով եւ հասել 54.07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: