Սուսերամարտիկները հաջող ելույթներ են ունեցել աշխարհի երիտասարդական առաջնությունում
ՍպորտՀայաստանը ներկայացնող սուսերամարտիկները մեկնարկել են աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երիտասարդների պայքարում Էմմա Պողոսովան 154 մասնակիցների մեջ ծավալված պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Պատանիների պայքարում Արմեն Դալլաքյանը 127 մարզիկի շարքում գրավել է 41-րդ, իսկ Անահիտ Ալոյանը` 98 մասնակցի մեջ` 69-րդ տեղը: Երկուսն էլ հանդես էին գալիս ճկասուսեր ձևում:
Հավաքական թիմը ապրիլի 1-8-ը մասնակցում է պատանիների և երիտասարդների աշխարհիառաջնությանը, որն անցկացվում է Բուլղարիայում: