«Արսենալի» ֆանատները բոյկոտել են «Վեստ Հեմի» դեմ խաղը
Սպորտ«Արսենալի» ֆանատները բոյկոտել են «Վեստ Հեմի» դեմ Պրեմյեր լիգայի 31-րդ տուրի հանդիպման առաջին րոպեները: Այդ կերպ երկրպագուները շարունակում են պահանջել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռացումը, գրում է Daily Mail-ը:
«Արսենալի» տնային ստադիոն «Էմիրեյթսի» մի քանի տրիբունաների որոշ հատվածներ դատարկ են եղել մեկնարկային 13 րոպեներին: Բանն այն է, որ լոնդոնյան ակումբը նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 13 տարի առաջ՝ 2003/04 մրցաշրջանում:
«Արսենալը» «Վեստ Հեմին» հաղթել էր 3:0 հաշվով: 1996 թվականից «Արսենալը» գլխավորող 67-ամյա Արսեն Վենգերի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: