Մորատա. «Ռեալում» չեմ խաղում նրա համար, որպեսզի դժգոհեմ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Լեգանեսի» դրապասը 3 գնդակ ուղարկելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Ռեալում» նորմալ եմ զգում ինձ, եւ դա է գլխավորը: Այս պահին չեմ կարող մտածել հաջորդ մրցաշրջանի մասին: Այժմ ամենագլխավորը մրցաշրջանի մնացած հանդիպումներն են: «Ռեալում» չեմ խաղում նրա համար, որպեսզի դժգոհեմ, այլ աշխատում եմ թիմին ուրախացնելու ու հաջողություն բերելու համար»,- Մորատայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ իսպանացու հեթ-տրիկի շնորհիվ Արքայական ակումբն արտագնա հաղթանակ էր տարել 4:2 հաշվով՝ խաղալով առանց Կրիշտիանու Ռոնալդուի, Գարեթ Բեյլի, Քարիմ Բենզեմայի ու Տոնի Կրոսի: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 20 խաղի (10-ը՝ մեկնարկային կազմում) եւ դարձել 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: