Անտոնիո Կոնտե. Հաղթեցինք Պրեմյեր լիգայի լավագույն թիմին ու աշխարհի լավագույն մարզիչին
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, մեկնաբանելով Անգլիայի Պրեմյեր լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տնային հաղթանակը 2:1 հաշվով, գովեստի խոսքեր է ասել Խոսեպ Գվարդիոլայի ու մրցակցի հասցեին:
«Հոգնած տեսք ունեմ, քանի որ այսօր շատ վազեցի իմ ֆուտբոլիստների հետ միասին: Պետք է գոհ լինենք, քանի որ հաղթեցինք ուժեղ մրցակցի՝ լիգայի լավագույն թիմին: Կարծում եմ՝ նրանք ունեն հրաշալի մարզիչ՝ լավագույնն աշխարհում: Այդպիսի կարեւոր խաղի վերջնամասում հաղթանակ կորզելը հրաշալի է»,- Կոնտեի խոսքը մեջբերում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ «Չելսին» 8 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմից»: