Ավստրալիայում տղամարդը սարդի խայթոցից հետո զրկվել է ոտքից
ՀասարակությունԱվստրալիայի Վիկտորիա նահանգում տղամարդն աջ ոտքից զրկվել է սպիտակապոչ սարդի խայթոցից հետո: Հնարավոր է, որ տուժածը զրկվի նաեւ ձախ ոտքից եւ երկու ձեռքերից: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:
Պորտալի տեղեկություններով՝ 65-ամյա Թերրի Փարեհան Ֆիլիպիններից է եկել՝ Բերչիփ քաղաքում բնակվող քրոջը հյուրընկալվելու: Միջատը տղամարդուն խայթել է, երբ նա տանը կից այգում էր: Նա բժշկի է դիմել միայն 3 օր հետո, երբ կարողացել է հասնել խոշոր բնակավայր:
Այս ընթացքում Փարեհայի մոտ վարակում է սկսվել, իսկ օրգանիզմի արձագանքը փտախտի էր նման (հյուսվածքների մեռուկացում եւ փտում): Բակտերիայի տարածման պատճառով բժիշկները որոշել են նրա ոտքն անդամահատել: Ներկայումս տղամարդը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, նրա երկու երիկամներն էլչեն գործում: