Apple-ը պատենտավորել է պատյանը, որը «փրկում է» iPhone-ը ընկնելու հետեւանքներից
ՀասարակությունApple ընկերությունը ստացել է պատյանի պատենտ, որը կարող է փրկել iPhone-ին ընկնելու հետեւանքներից, հաղորդում է Daily Mail-ը։
Սարքավորումը, որն իրենից ներկայացնում է պատյան՝ անկյուններից դուրս եկող չորս ամորտիզատորներով, անվտագության բարձիկի դեր է խաղում՝ սմարթֆոնի՝ ձեռքից պատահաբար ընկնելու դեպքում։ Այն ունի ակսելերոմետր, որը կարող է ժամանակին արձանագրել iPhone-ի շարժվելն ու կանխատեսել դրա անկումը։