Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 6-ին, կազմել է 484.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 517.09 դրամ (աճել է 0.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605.03 դրամ (աճել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.59 դրամ (նվազել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 284.61 դրամ, ոսկի՝ 19,417.89 դրամ, պլատին՝ 15,009.97 դրամ։