«Բանանցի» նախկին ֆուտբոլիստները համալրել են թիմի մարզչական շտաբը
Սպորտ«Բանանցի» նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի մարզչական շտաբը վերջնականապես ձեւավորվել է, հայտնում է ակումբի կայքը:
«Բանանցի» գլխավոր թիմի մարզչական շտաբին են միացել Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: Երկու մարզիչներն էլ վերջին շրջանում աշխատում էին «Բանանցի» համակարգում՝ մարզելով մանկապատանեկան թիմեր:
Արամ Հակոբյանը եւ Արա Նիգոյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես են եկել «Բանանցի» կազմում: Արա Նիգոյանը «Բանանցում» խաղացել է 1992-1994-ը՝ Հայաստանի առաջնության 77 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ: Արամ Հակոբյանը երեւանյան ակումբում հանդես է եկել 2002-2008 թվականները եւ Հայաստանի առաջնության 94 խաղում խփել է 62 գոլ, ինչը արդյունավետության լավագույն ցուցանիշն է «Բանանցի» պատմության ընթացքում:
Այսպիսով, «Բանանցի» մարզչական շտաբում են գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, մարզիչներ Մանուկ Սարգսյանը, Արամ Հակոբյանն ու Արա Նիգոյանը: