Վրաերթեր Երեւանում եւ Հրազդանում. տուժել է երկու տղամարդ եւ երկու կին
ՀասարակությունԱպրիլի 5-ին, ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 17.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 11.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Աուդի A 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: