Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության B ենթախմբում գրավեց 5- րդ տեղը
ՍպորտԾանրամարտի Եվրոպայի առաջնության 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը B ենթախմբում գրավեց 5-րդ տեղը:
Կարապետյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 145 կգ, այնուհետ` 155 կգ, իսկ վերջին մոտեցումով` 160 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը նախ հրեց 155 կգ, հետո 165, սակայն չբարձրացրեց 175 կգ:
Երկամարտի 325 կգ արդյունքով Կարապետյանը 85 կգ քաշային կարգի B խմբում գրավեց 5-րդ տեղը:
Ապրիլի 6-ին պայքարը կսկսի 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: