Հայաստանը մտադիր է էներգետիկ ոլորտի ծրագրերի իրականացմանը միջոցներ ներգրավել ԵՆԲ-ից
ՏնտեսությունՀՀ կառավարությունը մտադիր է էներգետիկայի ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսավորում ներգրավել Եվրոպական ներդրումային բանկից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն առաջիկա օրերին կմեկնի Չեխիա՝ էներգետիկայի ոլորտում հնարավոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման ուղղությունները ԵՆԲ-ի ղեկավարության հետ քննարկելու համար:
2017-2019 թվականներին ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ էներգետիկ համակարգի ձեռնարկություններն առաջիկա տարիներին կիրականացնեն 1,5 մլրդ. դոլարի ներդրումային ծրագրեր: