Ծանրորդ Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
ՍպորտԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 75 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկեց 101 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 126 կգ և արժանացավ փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 227 կգ արդյունքով Սոնան դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ապրիլի 7-ին 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը ժամը 16:30-ին կմրցի B խմբում: 105 կգ քաշային, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8-ին Երևանի ժամանակով 9:00-ին: Նույն օրը 19:10-ին գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը կմտնեն մրցակցության մեջ: