Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկուն
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն ապրիլի 6-ին ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. Պյոտր Անտոնի Սվիտալսկուն, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ա. Մարգարյանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության ընդլայնումը բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցման ոլորտում:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ԵՄ-ի հնարավոր աջակցությունը տարածաշրջանային համագործակցության զարգացմանը արտակարգ իրավիճակների ոլորտում, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցություն ծավալելու հնարավորությունները՝ տարածաշրջանում աղետներին դիմակայունության մակարդակը բարձրացնելու նպատակով: Քննարկվեցին նաև համայնքների աղետակայունության կարողությունների հզորացման խնդիրները:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց ակտիվացնել վերոնշյալ գործընթացները Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ: