Բուսկետսը Բարսելոնայի կազմում անցկացրած հանդիպումների քանակով 8-րդ ֆուտբոլիստն է
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը 8-րդ տեղում է թիմի կազմում անցկացրած պաշտոնական խաղերի քանակով,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի` «Սևիլիայի» (3:0) հետ հանդիպումը 28-ամյա Բուսկետստի համար 422-րդ պաշտոնական հանդիպումն էր «կապտանռնագույնների» կազմում: Այդ ցուցանիշով Բուսկետսը շրջանցել է Գիլերմո Ամորային:
7-րդ տեղում Կառլես Ռեշակն է` 450 հանդիպումով: Նշենք, որ առաջատարը Չավին է, ով «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 767 պաշտոնական հանդիպում: