Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Արծվիկը՝ «Fly with me» երգի, «մարտահրավերների» եւ ամուսնու աջակցության մասին (ֆոտոշարք)

NEWS.am STYLE-ը գրում է.

«Եվրատեսիլ-2017»-ին հաշված օրեր են մնացել: Մրցույքում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն այս օրերին բուռն նախապատրաստական աշխատանքների մեջ է, սակայն նա կարողացել է իր զբաղված գրաֆիկից ժամանակ տրամադրել NEWS.am STYLE-ին եւ խոսել «Fly with me» երգի, «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցների միջեւ հայտարարած մրցույթի եւ մրցակիցների մասին: Երգչուհին նաեւ իր մաղթանքն է հղել հայ կանանց եւ աղջիկներին՝ Ապրիլի 7-ի առթիվ:

Հարցազրույցն ամբողջությամբ եւ Արծվիկի նոր ֆոտոշարքը ներկայացնում ենք ստորեւ.

-Արծվիկ, «Fly with me» երգը մարդկանց կողմից տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Հետաքրքիր է` ինչպի՞ն էր Ձեր արձագանքը. այն Ձեզ միանգամի՞ց դուր եկավ: 

-Եվրատեսիլյան «Fly with me» երգը լսել եմ նախընտրական փուլում ստացված շուրջ 300 ստեղծագործությունների շարքում: Առաջին զգացողությունս այն էր, որ սա այն երգն է, որը տարբերվում է բոլորից, սա այն աշխատանքն է, որը ցանկանում եմ եւս մեկ անգամ լսել: Արդյունքում՝ ունկնդրեցի շատ անգամներ, ու այնպիսի տպավորություն էր, որ երգի հեղինակներին հաջողվել է ներխուժել զգացողություններիս եւ մտքերիս մեջ ու առաջարկել այնպիսի աշխատանք, որը լավագույն կերպով է ինձ բնորոշում: «Fly with me»-ն դարձավ այն երգը, որը երկար ժամանակ խմորվում էր ներսումս: 

 

-Եվրոպայի երկրպագուների կողմից, կարծես թե, երգն ավելի շատ սիրվեց: Սպասո՞ւմ էիք նման բուռն աջակցության եւ, ի՞նչ եք կարծում, նրանց համակրանքը կօգնի՞, որ հաղթեք: 

-Իրականում փորձում եմ լսել եվրատեսիլյան նախորդ տարիների հայ պատվիրակների խորհուրդներն ու հնարավորինս քիչ հետեւել քննարկումներին, սակայն պետք է խոստովանեմ, որ լիովին դեռեւս չի ստացվում: Երգի առնչությամբ արձագանքները բավական տարբեր էին, ու ինչպես իրավացիորեն նկատեցիք՝ եվրոպացիների շրջանում երգը շատ ավելի շուտ սիրվեց: Հուսամ՝ դա կօգնի շատ sms-ներ ստանալ քվեարկության ընթացքում:

-Այս պահին ամենից շատ խորհուրդներով ո՞վ է Ձեր կողքին եւ ո՞վ է աջակցում Ձեզ:

-Չգիտեմ դա լավ է, թե՝ ոչ, բայց յուրաքանչյուրը, ում հետ հասցնում եմ շփվել: Խանութի վաճառողից՝ մինչեւ տաքսու վարորդ, հարեւանից՝ մինչեւ գործընկերներ. այս հարցում եւս յուրահատուկ ենք, ինչ խոսք: Սա, իհարկե, կես-կատակ, իսկ իրականում՝ ամեն վայրկյան կողքիս է ամուսինս, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության թիմը, ում խորհուրդներին էլ ամենից շատն եմ հետեւում:   

-«Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների երգերն արդեն թողարկվել են: Ո՞ւմ եք համարում Ձեր ամենաուժեղ մրցակիցը: 

-Արդեն բոլոր երկրների երգերն են հայտնի, ու ինձ համար այդ ամբողջությունը մի մեծ գունապնակ է հիշեցնում, որտեղ բազում գույներ կան՝ մեկը մյուսին լրացնող, հարստացնող, երբեմն նույնիսկ անզատելի:  Ուժեղ մասնակիցների մասին կկարողանամ խոսել, երբ եվրատեսիլյան առաջին փորձի ընթացքում բոլորս կենդանի կատարումներով հանդես գանք. դա արդեն որոշակի ցուցիչ կլինի: Իսկ մինչ այդ՝ ինձ յուրաքանչյուր երկրի մասնակցի կատարում օգնում է մտքումս կազմելու այն պատկերը, որը մեկ բառով կոչվելու է «Եվրատեսիլ-2017»:   

-Ինչպե՞ս առաջացավ «մարտահրավերներ» նետելու հետաքրքիր գաղափարը:

-Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, «Fly with me» երգի մեղեդին համադրում է աշխարհի էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունները: Ու երգի ձայնագրման, ինչպես նաեւ նախապատրաստական աշխատանքների ընթացքում մեծ հետաքրքրությամբ ու մոլուցքով սկսեցի ուսումնասիրել հայկական էթնիկ երաժշտությունը, որից հետո նաեւ ցանկություն ունեցա անդրադառնալու  մասնակից երկրների էթնիկ երաժշտություններին: Այդ ողջ ընթացքն ինձ այնքան ոգեւորեց, որ ցանկացա ներգրավել եվրատեսիլյան մասնակիցներին՝ հնարավորություն տալով առավել լավ ճանաչելու միմյանց մշակույթները: Սա սկզբում խաղ էր, որը երբեմն վերաճում էր երաժշտագիտական քննարկումների, ինչն, իհարկե, ոգեւորիչ է:

-Այս պահին նախապատրաստական ո՞ր փուլում եք:

-Տրամադրվում եմ մեկամսյա հետհաշվարկին:  Այժմ ակտիվորեն բեմադրության հետ կապված աշխատանքներն են տարվում, ինչպես նաեւ երգի, վոկալի, պարի, հագուստի փորձերը: Այս ընթացքում նաեւ ճամփորդում եմ, երգս ներկայացնում եվրատեսիլյան երկրպագուներին:   

-Այսօր Ապրիլի 7-ն է: Ի՞նչ կմաղթեք հայ կանանց եւ աղջիկներին:

-Մաղթանքս մեկն է՝ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին մշտապես սիրված լինելու հնարավորություն եւ երջանիկ լինելու բազում առիթներ ունենա: 

Սյունե Առաքելյան

 

Ռուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավոր