Ծանրորդ Բաբկեն Բագրատյանն աշխարհի պատանեկան առաջնությունում 11-րդն է
ՍպորտԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում է աշխարհի ծանրամարտի պատանեկան առաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատանեկան առաջնությունում 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Բաբկեն Բագրատյանը պոկեց 110 կգ և հրեց 135 կգ: Երկամարտի 245 կգ արդյունքով նա գրավեց 11-րդ տեղը:
Աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով: