Սոնա Պողոսյանն ուրախ է Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար, բայց գոհ չէ իր արդյունքից
ՍպորտԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանն ուրախ է Եվրոպայի առաջնությունում նվաճած բրոնզե մեդալի համար, բայց գոհ չէ իր արդյունքից: «Մեծահասակների առաջնությունում սա իմ առաջին մեդալն էր: Ինձ համար անսպասելի էր Ուկրաինան ներկայացնող մարզիկի զրոն: Մի պահ բավարարվել էի փոքր բրոնզե մեդալով, որի համար ևս ուրախ եմ: Ես այնքան էլ գոհ չեմ արդյունքիցս, ցանկանում էի չկրկնել նախորդ տարվա Եվրոպայի ա ռաջնությունում գրանցած արդյունքս»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանն ապրիլի 6-ին դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 75 կգ քաշային կարգում հանդես եկող կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը պոկեց 101 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 126 կգ և արժանացավ փոքր արծաթե մեդալի: Երկամարտի 227 կգ արդյունքով Սոնան Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: