Ծանրորդ Արմեն Գրիգորյանը պատանեկան աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 9- րդ տեղը
ՍպորտԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվում է ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունը:
Բանգկոկում պայքարի մեջ մտան 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնող Արմեն Գրիգորյանը պոկեց 125 կգ և հրեց 157, երկամարտի 282 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Ռաֆիկ Հարությունյանը, պոկեց 120 և հրեց 158 կգ, երկամարտի 278 կգ արդյունքով զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը:
Աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը ներկայացել է 8 մարզիկով: