ՀՀ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը հունվար-փետրվարին ավելացել են 8 տոկոսով
ՏնտեսությունՀՀ պետական բյուջեից հունվար-փետրվարին կառավարության պարտքի սպասարկմանը տրամադրվել է շուրջ 10.6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալները, այն կազմել է եռամսյակային ծրագրի 34 տոկոսը:
Մասնավորապես, նշված գումարից 7.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 2.7 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պարտքի սպասարկման ծախսերը 8 տոկոսով կամ 786.2 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ հիմնականում պայմանավորված արտաքին պարտքի սպասարկման ծախսերի աճով: