«Թշնամու դիվերսիան մեզ շրջափակել էր». ապրիլյան պատերազմում վիրավորված զինծառայողը պատմում է ականատեսի աչքերով
ՀասարակությունArmlur.am-ը գրում է.
2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետ Ծատուրյանը ստացել է աջ ձեռքի հրազենային վիրավորում: Ավետը երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար դրամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում հերոս Ավետ Ծատուրյանը պատմեց, որ ծառայել է Երևանի զորամասերից մեկում, սակայն մարտի 31-ին խմբով տեղափոխվել են Թալիշ:
Վիրավորվել է ապրիլի 2-ի առավոտյան:
«Ծառայակից ընկերներիս հետ էի: Գյուղ իջնող ճանապարհն էինք հսկում, սակայն այդ ընթացքում թշնամու դիվերսիան մտել էր գյուղ, մեզ շրջափակել էին: Առավոտյան գյուղից դուրս գալուց թշնամու դիվերսոն խմբի հետ հանդիպեցինք: Մեզանից երեք զինվոր վիրավորվեց»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: