Հայաստանի վետերան շախմատիստների հավաքականը կմասնակցի աշխարհի թիմային առաջնությանը
ՍպորտՀայաստանի վետերան շախմատիստների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը:
Ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը Հերսոնիսսոսում (Կրետե, Հունաստան) տեղի կունենա շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունը: Մրցաշարն անցկացվելու է երկու տարիքային խմբերում` 50-ից և 65-ից բարձր: Հայաստանի հավաքականը մասնակցում է 50-ից բարձր մրցաշարին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը, գրոսմայստերներ` Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Գալդունցը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը :
2016 թվականին Գերմանիայում անցկացված շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: