Վթար Աբովյան-Ջրաբեր հատվածում. բախումից հետո մեքենան ջրատարն ընկնելու վտանգի տակ էր
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 8-ին, ժամը 01:39-ին ահազանգ է ստացվել, որ Հ-1 միջհամայնքային ավտոճանապարհի Աբովյան-Ջրաբեր հատվածում՝ ջրատարի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, առկա է ջրատարն ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի 01 MF 099 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները ավտոճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-21099» մակնիշի 01 MF 099 պետհամարանիշի ավտոմեքենան: