Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա Սողոմոնյան Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք Չալաբյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան


Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում. Հովհաննես Գաբուզյան

 Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն այս տարի բավականին լարված ընթացք ունեցավ: Ինը տուրերից հետո Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց և հավաքականի կազմը համալրեց Հովհաննես Գաբուզյանը: Նա «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց առաջնության, իր հետաքրքրությունների և առաջիկա պլանների մասին:

-Հովհաննես, կպատմեք, ինչպե՞ս սկսեցիք շախմատ խաղալ:

-Շախմատ խաղալ սկսել եմ 4-5 տարեկանից: Ինձ խաղալ սովորեցրել է պապիկս: Նրա հետ սիրողական էի խաղում: Բայց երբ ընտանիքիս անդամները նկատեցին, որ ստացվում է, սկսեցի շախմատի դպրոց հաճախել: Հայրս էլ շախմատ խաղալ գիտի, սակայն նրա հետ այդպես չեմ խաղում:

-Շախմատի Հայաստանի այս առաջնությունը շատ լարված ստացվեց ձեզ համար: Ի՞նչ կասեք առաջնության մասին:

-Մրցակիցներս ստանդարտ մրցակիցներ են: Ամեն տարի միասին խաղում ենք: Բոլորն էլ լավ էին պատրաստված: Մոտ երեք ամիս նախապատրաստվել էի Հայաստանի այս առաջնությանը և մեծ ակնկալիքներ ունեի: Սակայն մրցաշարի մեծ մասը վերջին տեղում էի: Մի պահ հույսս կորցրել էի, փորձեցի գոնե վարկանիշս չգցել: Ամեն ինչ սկսվեց հաջող ընթանալ, երբ լարվածությունն անցավ: Հաջորդաբար երեք կարևոր պարտիաներում հաղթեցի, որն էլ օգնեց ինձ:

-Մի փաստ, որը, երբեմն, վառ արտահայտվում է շախմատիստների մոտ. նրանք սնահավատ են: Դուք նույնպե՞ս:

-Ոչ, սնահավատ չեմ:

-Ձեզ համար ի՞նչ է Հայաստանի շախմատի չեմպիոն լինելը:

-Նախ և առաջ մեծ պատասխանատվություն է: Դու գործում ես ոչ միայն քո անվան համար, այլ երկրի: Պատասխանատվություն ես կրում ամբողջ թիմի առաջ, արդյունքներիդ համար:

-Ինչպիսի՞ խաղի կողմնակից եք` պաշտպանողական թե կառուցողական:

-Բարդ հարց է իրականում: Խաղի ընթացքում չեմ սիրում պասիվ դիրքում լինել: Եվ եթե պաշտպանական դիրք եմ ստանում, ապա փորձում եմ ակտիվ պաշտպանության անցնել, միայն հակահարվածներով չսահմանափակվել:

-Ի՞նչ է սովորեցնում շախմատը:

-Կյանքի տարբեր փուլերում սովորեցնում է մի քանի քայլ առաջ մտածել: Ինքնըստինքյան սովորում ես քայլերից առաջ հաշվարկել՝ ինչ կլինի հետո:

-Ինչի՞ց է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում:

-Հայերը խելացի ազգ են և հենց դրանից է, որ շախմատն այսքան սիրելի է մեր երկրում: Կարծում եմ՝ ամեն ազգ իր գենետիկ ուղղվածություններն ունի` աֆրիկյան երկրներում լավ վազում են:

-Հովհաննես, ինչո՞վ եք զբաղվում շախմատից դուրս:

-Տարբեր նախասիրություններ ունեմ: Հիմա հիմնականում սպորտով եմ զբաղվում: Շատ եմ սիրում ֆիլմեր դիտել, ընկերներիս հետ շատ ժամանակ եմ անցկացնում: Բնականաբար, պետք է մարզվել, բայց հանգստի մասին չպետք է մոռանալ:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Պետք է մասնակցեմ Եվրոպայի անհատական առաջնությանը, Կարեն Ասրյանի հուշամրցաշարին կմասնակցեմ Ջերմուկում, ինչպես նաև՝ Մարտունիում անցկացվող ավանդական մրցաշարին:

-Փոխելով մեր հարցրերի ուղղվածությունը, թույլ տվեք մի քանի բլից հարցեր տալ: Ունե՞ք սիրելի գիրք:

-Ալեքսանդր Դյումա «Երեք հրացանակիրները»:

-Սիրելի ֆիլմ:

-Էքշըն ֆիլմեր եմ սիրում կամ կատակերգություն:

-Սիրելի երգ կամ կատարող:

-Գրիգորի Լեպս եմ շատ լսում:

-Մագնուս Կարլսեն, թե Բոբի Ֆիշեր:

-Մագնուս Կարլսեն:

-Թագուհի, թե ձի:

-Թագուհի:

-Ֆուտբոլ, թե թենիս:

-Թենիս:

-Սուրճ, թե թեյ:

-Սուրճ

-Շնորհակալություն զրույցի համար:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի

ՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել