«Արթիկ» ՔԿՀ-ում հանկարծամահ եղած դատապարտյալը մի քանի օր առաջ ստացել էր դեղորայքային բուժում
Հասարակություն«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 6-ի երեկոյան 1986թ. դատապարտյալ Արսեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատապարտյալի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: «Թե ինչն է եղել մահվան պատճառը, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- ասաց Ղլեչյանը:
Նա հավելեց, որ մահից 4 օր առաջ Արսեն Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել էր Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում: