Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար
ՍպորտՀայտնի է Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմը, որով թիմերը կներկայանան Եվրոպայի առաջնությանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով` 59 կգ քաշային կարգ՝ Գեւորգ Ղարիբյան, 66 կգ՝ Կարեն Ասլանյան, 71 կգ՝ Ռաֆայել Ալեքսանյան, 75 կգ՝ Կարապետ Չալյան, 80 կգ՝ Սարգիս Քոչարյան, 85 կգ՝ Մաքսիմ Մանուկյան:
Ազատ ոճայինների թիմը առաջնությանը կմասնակցի այս կազմով` 57 կգ քաշային կարգ՝ Գարիկ Բարսեղյան, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65 կգ՝ Նարեկ Սիրունյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 86 կգ՝ Վահե Թամրազյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը կկայանա Սերբիայում մայիսի 2-7-ը: