Տոտենհեմը ջախջախեց Ուոթֆորդին
ՍպորտՊրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Տոտենհեմը» «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում ընդունեց «Ուոթֆորդին» և ջախջախեց 4:0 հաշվով:
Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Դելե Ալին և Էրիկ Դայերը: Դուբլի հեղինակ դարձավ Սոն Հին Մինը:
Այս խաղից հետո «շնաձկները» 68 միավորով զբաղեցրին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ուոթֆորդը» 37 միավորով 11-րդն է:
«Տոտենհեմ»-«Ուոթֆորդ»` 4:0
Գոլերը` Ալի (33), Դայեր (39), Հին Մին (44, 54)