Հումելսը բաց կթողնի Ռեալի հետ հանդիպումները
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հումելսը վնասվածք է ստացել թիմի առավոտյան մարզման ժամանակ,- տեղեկացնում է գերմանական Bild-ը:
28-ամյա գերմանացի ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել մարզումը` լքելով խաղադաշտը ծանր ցավերով: Նշվում է, որ Հումելսը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումները:
«Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել «Ռեալի» հետ հանդիպումներին»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան միկրոբլոգում:
Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանգիստ էր տվել պաշտպանին Դորտմունդի «Բորուսիայի» (4:1) հետ խաղում: