Ողբերգական ավտովթար Երևանում. Nissan March-ի երիտասարդ վարորդը բախվել է էլեկտրասյանը, նա տեղում մահացել է
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan March մակնիշի 35 FR 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Մամա Ֆլորա»-ի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։
Շարունակությունը՝ այստեղ: