Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին Մենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան» 90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումների Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո


Ո՞րն էր Իչայի պահվածքի պատճառը, ինչպե՞ս առանց 48.000 դոլարի նկարահանեց Տապասիային. Վարդան Սարգսյանը մանրամասնում է

Asekose.am-ը գրում է.

«Տնից հեռու» նախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր իր հետևորդներին, մեկնել էր Հնդկաստան և հաղորդման շրջանակներում հանդիպել  բոլիվուդյան հեռուստասերիալների հայտնի դերասաններին: Asekose.am-ը զրուցել է Վարդանի հետ Հնդկաստան կատարած ճանապարհորդության, դերասանների հետ հանդիպման, նրանց հետ աշխատելու դժվարությունների, Հայաստանի և հայերի մասին նրանց ունեցած պատկերացումների մասին և ոչ միայն: 

-Վարդան, նախ կցանկանայի`մի փոքր պատմեիք Հնդկաստան կատարած Ձեր ուղևորության և Ձեր տպավորությունների մասին:Կարծես այն տարբերվում էր նախորդներից նրանով, որ հանդիպեցիք բոլիվուդյան հայտնի դերասանների, և եթե չեմ սխալվում, սա Ձեր տուրիստական գործակալության առաջին ուղևորությունն էր:

-Այո, այս ճանապարհորդությունը բավական դժվար էր ինձ համար, քանի որ, նախևառաջ, այն իմ տուրիստական ընկերության կազմակերպած առաջին ճանապարհորդությունն էր: 12 հոգի ինձ հետ մեկնել էին Հնդկաստան: Ես նրանց համար  կազմակերպել էի անմոռաց օրեր: Բացի դրանից`խմբի հետ միասին մեկնեցինք նաև Մումբայ քաղաք, որտեղ նախապես պայմանավորվածություն ունեինք մի շարք դերասանների հետ, ովքեր բավականին ճանաչված են այնտեղ: Հանդիպմանը ներկա էին նաև մեզ հետ մեկնած ճանապարհորդները. նրանք ևս առիթ ունեցան հայտնվելու հնդկական սերիալի նկարահանման հրապարակում: Կարծում եմ` նրանք դեռ երկար կհիշեն այդ օրերը, ես` ևս: Շուտով ևս մի ճանապարհորդություն կլինի դեպի Հնդկաստան և Թայլանդ:

-Ինչպե՞ս կարողացաք իրականացնել հանդիպումները բոլիվուդյան հայտնի դերասանների հետ, արդյո՞ք նրանք հեշտ համաձայնվեցին նկարահանվել հաղորդման շրջանակներում: Կարո՞ղ եք առանձնացնել նրանց, ովքեր աչքի ընկան իրենց անմիջականությամբ:

-Պետք է ասեմ, որ նրանց գտնելը ոչ թե բարդ էր, այլ շատ բարդ էր: Իհարկե, մեզ շատ էին օգնում, գլխավոր օգնականի մասին շուտով կխոսեմ «Տնից հեռու» ծրագրի շրջանակներում: Վատ էր, որ մի քանիսի հետ չստացվեց հանդիպել, բայց ամեն բան անում եմ` այդ բացը լրացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է նրանց հետ աշխատելուն, պետք է նշեմ, որ այդքան էլ հեշտ չէր, քանի որ շատերը  նույնիսկ հարցերն էին նախապես պահանջում: Բայց յուրաքանչյուր հանդիպում ավարտվում էր այնքան ջերմ, որ հետո նրանց հետ ընկերացանք: Ամենատպավորիչ հանդիպումն ինձ համար փոքրիկ Չակորի հետ հանդիպումն էր: Հիացած եմ այդ ֆանտաստիկ երեխայով. նման դաստիարակություն ունեցող, կիրթ, գեղեցիկ երեխա ամեն անգամ չես հանդիպի:

-Ձեր գրառումներից մեկում  անդրադարձել էիք Թինա Դատտային (Իչային)՝ նշելով, որ զզվում եք մեծամիտ և գոռոզ մարդկանցից: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ է տեղի ունեցել:

-Իրականում նրա հետ մենք պետք է հանդիպեինք: Հետո, չգիտես ինչու, հասկանալով, որ մեր երկրում ինքը շատ հայտնի է` սկսեց իրեն երևակայել և աստղային պահվածք ցույց տալ` փոխանակ իրեն դրանից լավ զգար: Չեմ սիրում նման բաներ: Իհարկե, շատ եմ ցավում դրա համար: Վստահ եմ, որ Հայաստանում շատերն են նրան սիրում, բայց նա շատ գոռոզ է: Պետք է նշեմ, որ որևէ մերժում նրա կողմից չի եղել, բայց կան բաներ, որոնցից ես հիասթափվեցի և այլևս  ցանկություն չունեմ նրան հանդիպելու:

-Վարդան, մեր վերջին հարցազրույցի ժամանակ Դուք նշել էիք, որ ամեն գնով փորձելու եք նկարահանել Ռաշամի Դեսանին (Տապասիային), ով Ձեզանից բավականմեծ գումար էր պահանջել 40 րոպե նկարահանվելու համար: սակայն Ձեր վերջին գրառման մեջ բավականին դրական էիք արտահայտվել նրա մասին: Հետաքրքիր է ՝ ինչպե՞ս կարողացքա նրան ներգրավվել նկարահանումներին, նրա պահանջած գումարի մասին խոսակցություններ եղե՞լ են :

-Այո, իրականում, երբ մենք առաջին անգամ կապ հաստատեցինք նրանց հետ, նրանք, ցավոք, քիչ բան գիտեին մեր երկրի մասին, և նրանց պատկերացմամբ` մենք համաշխարհային  շատ հարուստ հեռուստաալիքների նման ենք, որոնք վճարում են հարցազրույցի ամեն րոպեի համար: Բայց մենք կարողացանք բացատրել, որ եթե յուրաքանչոյւրին վճարենք 48.000 դոլար, ապա կսնանկանաք այդ դեպքում (ժպտում է): Այս դեպքում օգնեցին կապերը: Ես շատ նպատակասլաց մարդ եմ. եթե մի բան որոշել եմ, դա փոփոխման ենթակա չէ: Հանդիպեցին Տապասիայի դերակատարի հետ, ու շատ զարմացա. հրաշալի անձնավորություն, շատ ակտիվ, շատ ջերմ, բնական, նա ինձ շատ դուր եկավ:

-Վարդան, Դուք պարբերաբար տեսանյութեր էիք հրապարակում սոցցանցերի Ձեր էջերում, որոնցում բոլիվուդյան դերասանները հայերեն էին խոսում, և հարկ է նշել, որ նրանց մոտ լավ էր ստացվում: Հետաքրքիր է՝ նրանք ի՞նչ գիտեն հայերի և Հայաստանի մասին, արդյո՞ք գիտեն, որ բավականաչափ հասցրել են սիրվել հայ հեռուստադիտողների կողմից

-Ցավոք, ոչ ոք բացարձակ ոչ մի բան չգիտեր Հայաստանի մասին, ինչը, իհարկե, շատ էր նյարդայնացնում: Ամեն անգամ այն հարցին, թե ինչ գիտեն Հայաստանի մասին, նրանք խնդրում էին, որ օգնեմ իրենց պատասխանել: Դա, իհարկե, շատ ցավալի էր, բայց կարևորն այն է, որ արդեն իմացան, և եթե մեկ անգամ էլ այցելեն Հայաստան, ավելի լավ կիմանան ամեն ինչ և նույնիսկ կպատմեն բոլորին:

-Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք նաև, որ փորձելու եք կազմակերպել նրանց այցը Հայաստան: Արդյո՞ք այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել եք: 

-Այո, բավական մեծ քայլեր արդեն ձեռնարկել եմ, հուսով եմ` կստացվի: Չգիտեմ`նրանցից ով կլինի, բայց ախատում եմ այդ ուղղությամբ: Շատ կցանկանամ նրանց ցույց տալ մեր երկրի կարևորագույն վայրերը, ուզում եմ` տեսնեն, թե ինչ լավն ենք մենք` հայերս, ուզում եմ` փորձեն մեր խոհանոցը, սիրեն մեր երիտասարդներին: Հնդկաստանում նման 1000-ավոր հեռուստասերիալներ կան, շատերն այնտեղ նրանց չեն էլ ճանաչում: Հավատացեք, նրանք այսօր ավելի շատ ճանաչված են Հնդկաստանից դուրս, քան իրենց երկրում օրինակ` Վրաստանում, Ինդոնեզիայում և այլն: Ուստի, նրանցից յուրաքանչյուրի` մեր երկրում արված լուսանկարը կարող է ստիպել տարբեր ազգերի ներկայացուցիչներին այցելել Հայաստան. ինձ համար դա շատ կարևոր է:

-Վարդան, Դուք բավական ակտիվ էիք այդ շրջանում սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր էիք հրապարակում՝ բոլիվուդան դերասանների մասնակցությամբ: Այս շրջանում «Տնից հեռու» հաղորդման նատմամբ հետաքրքրությունը կարելի է ասել` բազմապատկվել է: Արդյո՞ք Դուք այդ դերասաններին ներգրավվել եք ինչ-որ տեղ նաև հաղորդման ռեյթինգը բարձրացնելու նպատակով՝ հաշվի առնելով հայ հանրության շրջանում նրանց նկատմամբ տածած հետաքրքրությունը:

-Իհարկե, առաջնային նպատակը դա էր, բացի դրանից` ծրագիրը ճանապարհորդության մասին է, և ինչու ոչ. եթե մարդկանց հետաքրքիր է, ապա ես կազմակերպում եմ: Իրականում, «Տնից հեռու»-ն, ըստ իս`բավականին լավ, ուսուցողական և ճանաչողական ծրագիր է . մարդիկ կարող են դիտել և շատ բան իմանալ այս կամ այլ երկրի մասին: Իսկ այն, որ այս անգամ ծրագրի շրջանակներում կլինեն նաև հայտնի դերասաններ, ինձ միայն հաճելի է: 

Միլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՀայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութUcom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանՇաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանԱրագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութՊայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութ«Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԲացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանՍադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times